Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Բոլորը վախենում են մեկից, իսկ այդ մեկը վախենում է բոլորից»

«Բոլորը վախենում են մեկից, իսկ այդ մեկը վախենում է բոլորից»
21.06.2026 | 13:24

Ամենասովորական հայկական ընտրություններ էին՝ «Хотели как лучше, получилось как всегда»- ի հանգույն: Քվեարկության արդյունքներով հաղթեց ընդդիմությունը, իսկ ձայների հաշվարկի արդյունքներով՝ իշխանությունը:

Իսկ իշխանությունը «հաղթեց», որովհետև «պարտավոր էր պաշտպանել» հեղափոխության ձեռքբերումները, և ինչպես вождь-ը հայտարարեց. «թավշյա, ոչ-բռնի, ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի մինչև վերջ»:

Ակամայից հիշում ես Ջորջ Օրուելի ձևակերպումը. «Բռնատիրությունը չեն հաստատում, որպեսզի պաշտպանեն հեղափոխության ձեռքբերումները, այլ ընդհակառակը՝ հեղափոխությունը կազմակերպում են, որպեսզի հաստատեն բռնատիրություն»:

Հայաստանը՝ որպես պետություն, այլևս 21-րդ դարի բռնապետության ցայտուն օրինակ է, որտեղ «բոլորը վախենում են մեկից, իսկ այդ մեկը վախենում է բոլորից», և ով, իհարկե, «երաշխավորում» է խոսքի ու խղճի ազատությունը և մնացած բոլոր «ժողովրդավարական զրթուզիբիլը»… Խաղաղություն անվամբ «9-ամսյա մանկիկն» էլ՝ ձեզ փեշքեշ:

Заседание продолжается, господа присяжные заседатели!

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 3235

Մեկնաբանություններ